Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես հասկանալ, որ սիրելին դավաճանում է

Ինչպես հասկանալ, որ սիրելին դավաճանում է

Իհարկե ցավալի է ընդունել՝ սիրելին դավաճանում է Ձեզ, բայց ավելի լավ է իմանալ դառը ճշմարտությունը, քան ապրել դատարկ հույսերով: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սկզբում փորձեք հասկանալ՝ արդյոք ամեն բան կարգի՞ն է: Ladnews.am-ը Ձեզ է ներկայացնում այն նշանները, որոնք կհուշեն, որ Ձեր սիրելին դավաճանում է:

 

1.Դավաճանում է, եթե չափից շատ է հետեւում իր արտաքինին, մշտապես բուրում է հաճելի օծանելիքներով, գնում է նոր հագուստներ, դրանք անընդհատ փոխում, երկար մտածում՝ ինչ հագնի եւ ուշադրություն դարձնում հատկապես ներքնազգեստին:

 

2.Դավաճանում է, եթե  աշխատավայրում գործերն ավելացել են, պարբերաբար ուշանում է, իսկ աշխատավարձը նույնն է:

 

3.Դավաճանում է, եթե այլեւս ռոմանտիկ քայլեր չի  անում, Ձեզ նվերներ չի տալիս եւ չի հրավիրում ոչ մի տեղ, իսկ Ձեր կազմակերպած ռոմանտիկ ընթրիքներին արձագանքում է բացասաբար եւ շտապում քնելու:

 

4.Դավաճանում է, եթե հրաժարվում է սեքսից, վանում Ձեզ եւ պատճառաբանում՝ հոգնած է:

 

5.Դավաճանում է, եթե թաքցնում է իր հեռախոսը, արագ ջնջում հաղորդագրությունները եւ վարում «կոդավորված» խոսակցություն:

 

6.Դավաճանում է, եթե սկսում է երկար նստել համակարգչի առջեւ, իսկ երբ մոտենում եք, կտրուկ փոխում է էջը կամ ստեղծել է նոր էջ եւ դրել գաղտնաբառ:

 

7.Դավաճանում է, եթե Ձեզ հետ խոսում է  ազատ հարաբերություններից, այլընտրանքային սեքսից:

 

8.Դավաճանում է,եթե Ձեր ներկայությամբ աղջիկների հետ սիրախաղ է անում:

 

9.Դավաճանում է, եթե Ձեր նկատմամբ չափից դուրս ուշադիր է, նվերներ է անում անընդհատ ու առանց առիթի:

 

10.Դավաճանում է, եթե հստակ ասում է՝ «ես ուրիշի եմ գտել»:

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ